Օբամեյնագը հարգել է Չեդվիկ Բոուզմանի հիշատակը՝ գոլը տոնելով նրա հայտնի ժեստով


23:06 , 29 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

Անգլիայի Սուպերգավաթի «Լիվերպուլի» դեմ խաղի 12-րդ րոպեին հաշիվը բացել էր Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը։

Ֆուտբոլիստը հարգել է դերասան Չեդվիկ Բոուզմանի հիշատակը՝ գոլը տոնելով նրա հայտնի Սև Հովազի ժեստով։

Հիշեցնենք, որ այսօր 42 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանը, որը  գլխավոր դերն է խաղացել «Սև հովազ» ֆիլմում։