15:42 , 26 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
Լուրը, թե Երևանի քաղաքապետի հրանգով հրաժարականներ են ներկայացրել գրեթե բոլոր վարչության պետերը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ մի շարք լրատվական կայքեր հղում անելով Facebook-յան օգտատերերից Հրաչ Բասմաջյանի գրառմանը՝ գրել էին, թե, ըստ հավաստի աղբյուրների փոխանցման, քաղաքապետի հրահանգով հրաժարականներ են ներկայացրել քաղաքապետարանի գրեթե բոլոր վարչությունների պետերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ