Հոֆենհայմը ընկերական խաղում հաղթել է Մայնցին․ Սարգիս Ադամյանը մասնակցել է հանդիպմանը


18:22 , 29 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Հոֆենհայմը» ընկերական հանդիպում է անցկացրել «Մայնցի» հետ և հաղթել է 2-1 հաշվով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը՝ դուրս գալով փոխարինման։

«Վերջապես վերադաձավ»,- գրել է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը ակումբի ֆեյսբուքյան էջում։