Աֆղանստանում մի շարք պայթյունների հետևանքով 13 մարդ է զոհվել


15:32 , 26 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Աֆղանստանի Ջաուզջան և Քունդուզ նահանգներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով երեք մարդ զոհվել ու 13 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական կայքը:

Ինչպես նշել էր Ջաուզջանի նահանգի Աքչա շրջանի ղեկավար Ասադուլա Բահրամին, ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ ոստիկան և մեկ տեղացի բնակիչ է զոհվել, իսկ 10 մարդ վիրավորվել է:

Երկրորդ պայթյունի արդյունքում, որը տեղի էր ունեցել Քունդուզի նահանգի շրջաններից մեկում, մեկ ոստիկան էր սպանվել և երեք քաղաքացի ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նահանգի ոստիկանության պետ Խալիլ Անդրաբիի խոսքերով` պայթուցիկ սարքը տեղադրված է եղել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: