Մշակույթի ներկայացուցիչները 100 հոգանոց խմբով կարտագաղթեն, եթե առաջիկա մեկ ամսում չլինեն բազմամարդ համերգների ու հարսանիքների թույլտվություն․ Starnews.am


14:02 , 29 օգոստոս, 2020

Starnews.am-ը գրում է․

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանում իրավիճակը ծանր է:  Տուժած ոլորտների շարքում իր տեղն ունի նաև մշակույթի ոլորտը:
Ոլորտի ներկայացուցիչները 5 ամիս աշխատանք չունենալու պատճառով դժվարանում են գտնել ապրելու միջոցներ, որից էլ շատ մարդկանց  մոտ բողոքներ է առաջանում:

Եվ այսպես, Starnews.am-ի հավաստի տեղեկություններով, վերջերս  մշակույթի ներկայացուիչները վերջերս մեծ հավաք են անցկացրել հայտնիներից մեկը տանը (հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, թե ում տանն է տեղի ունեցել հավաքը): Հավաքի ընթացքում քննարկվել է բազմաթիվ հարցեր: Քննարկված հարցերից մեկն է, թե ինչպես անեն, որ իրենց ձայնը լսելի դառնա: Մեր տեղեկություններով վերջնական որոշում է կայացվել, որ եթե այսպես շարունակվի, շուտով իրենք պաշտոնական հայտարարություն կտարածեն:  Ըստ այդմ եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում իրանց ապրուստի միջոցի հարցը չլուծվի, նրանք կհայտարարեն երկրից արտագաղթելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ