Երեւանում շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը մահացավ


11:25 , 29 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Քիչ առաջ Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երեւանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով։

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ 41-ամյա տղաամարդն ուներ մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ