Նիկո Կովաչը հասկացնել է տվել, որ Սիդիբեն մնալու է Մոնակոյում


22:04 , 28 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Մոնակոյի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հասկացնել է տվել, որ Ջիբրիլ Սիդիբեն մնում է թիմում։

Marca-ն գրում է, որ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը վստահեցրել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մնալու է թիմում։

Նախորդ մրցաշրջանում Սիդիբեն վարձակալական հիմունքներով հանդես է եկել անգլիական «Էվերթոնի» կազմում։

Սիդիբեն 2016 թվականից է հանդես գալիս «Մոնակոյի» կազմում։ Մասնակցած 82 խաղում նա 4 գոլի հեղինակ է դարձել։