Մահացած մարմինների ցուցադրություն (Photo)


15:20 , 26 հուլիս, 2013

Նյու Յորքում՝ Թայմ Սքվերում գտնվող ցուցահանդեսն իր դռներն է բացել «Մահացած մարմինների» ցուցահանդեսի համար:
Այն իրենից ներկայացնում է մահացած անձանց մարմինների ցուցադրություն՝ համեմված գեղարվեստական որոշ լուծումներով:
Ինչպես ցուցահանդեսի հեղինակ, բժիշկ Հյունթեր ֆոն Հագենսն է ասում՝ «Մշակել է հատուկ մեթոդիկա, որը թույլ է տալիս մահվանից հետո պահպանել դին քայքայումից և ավելին՝ այն ապագայում հնարավորություն է տալիս որպես «ցուցանմուշ» կիրառել մարմինները»:
Բոլոր մարմինների «սեփականատերերը» իրենց կենդանության ժամանակահատվածում տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի մահվանից հետո իրենց մարմինները նման կիրառություն գտնեն:
Այս բացառիկ ցուցադրությունը կկրի մշտական բնույթ, և թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար: