Ռուստամ Բադասյանը լիցենզիա է ստացել հոր միջոցով. Նարեկ Մանթաշյան


16:17 , 28 օգոստոս, 2020
Կհիշեք՝ արդարադատության «գուռու» Ռուստամ Բադասյանի հայրը ինձ դատի է տվել՝ իրեն կոռուպցիոներ անվանելու համար:
Եվ այսպես՝ բացահայտում համար 1...
Լսած կլինեք, որ մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալը շատ բարդ պրոցես է, և շատերը չեն կարողանում անցնել այն: 2016 թվականին 25-ամյա երիտասարդ Բադասյան Ռուստամին պատկանող ընկերությունը կարողացել է ստանալ այդ լիցենզիան: Ինչպե՞ս, կհարցնեք դուք: Ասեմ...
Բանն այն է, որ լիցենզավորման գործընթացի պատասխանատուն ՀՀ ոստիկանության կազմում գործող համապատասխան հանձնաժողովն է, իսկ այդ տարիներին՝ 16-17 թվականներին, ինչպես գիտենք, Բադասյան Ռուստամի հայրը՝ Վարդան Բադասյանը, ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, սկզբից եղել է 6-րդ վարչության պետի տեղեկալը, իսկ հետո՝ շտաբի պետի տեղակալը: Ասեմ ավելին՝ նույն ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալը եղել է Ռուստամի քավորը՝ գեներալ Վարդան Եղիազարյանը: Ստացվում է, որ պահնորդական գործունեության լիցենզիան հայրիկի և քավորի թանկանոց նվերն է եղել սիրելի որդուն և սանիկին:
Ընդ որում, ուշադրություն դարձրեք, որ Ռուստամի ընկերությունը ստացել է այդ բաղձալի լիզենցիան ուղղակի ռեկորդային ժամկետում, գրանցվելուց երեք շաբաթ հետո))) Ռեկորդներ!)))
Այնպես որ, սիրելի Ռուստամ, երբ խոսում ես նախկինների կոռուպցիոներ լինելու հանգամանքի մասին, քեզ շատ հարազատ մարդկանց մասին էլ մի մոռացի:
Կից ներկայացնում եմ բոլոր փաստաթղթերը, որոնք պատկերը ավելի խոսուն են դարձնում: