Պաշտոնական. Տյագո Սիլվան՝ Չելսիի խաղացող


16:09 , 28 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Չելսին» պաշտոնական կայքում հայտարարեց պաշտպան Տիագո Սիլվայի հետ պայմանագիր կնքելու մասին: Այն նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով 2 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ:

Սիլվան ազատ գործակալի կարգավիճակ ուներ ու նոր թիմին անվճար է միացել: