15:13 , 26 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Հուլիսի 26-ին, ժամը 12.17-ին թիվ 3 հանրային լողափում ջրափրկարար հրահանգիչը նկատել է, որ լճում շրջվել է հեծանվանավակ, որում գտնվել են 4 քաղաքացի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ անմիջապես օգնության են մեկնել ջրափրկարարները, ովքեր ջրից դուրս են բերել Դիլիջան քաղաքի բնակիչներ`1983թ. ծնված Ա. Ս.-ին, 1968թ. ծնված Ս. Վ.-ին, 1989թ. ծնված Մ. Հ.-ին և 1984թ. ծնված Ա. Ն.-ին:
Ջրափրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: