Մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչները պայքարում են գոյատևման համար (Video)


13:14 , 28 օգոստոս, 2020
«Դժվար երևույթ ա․․․ էսօր իմ ազգի երեխան պիտի էստեղ աշխատի, ոչ թե ռուսի համար աշխատի»
--------------------
Մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչները պայքարում են գոյատևման համար։
Մինչև 2018 թվականը «Լիդիան Արմենիա»-ն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացրել է սոցիալական ծրագրեր, որոնց արդյունքում ներդրվել է $3.8 մլն որից $383,000-ը Սարավան համայնքում։ Արդեն երկու տարի է՝ Լիդիանի աջակցության և համայնքների զարգացման ծրագրերի հազարավոր շահառուներ զրկված են դրանցից օգտվելու հնարավորությունից՝ Ամուլսարի հանքի ճանապարհների ապօրինի արգելափակման հետևանքով: