ԱԱԾ-ից կադրային որևէ արտահոսք չի եղել. Արգիշտի Քյարամյան (Video)


13:56 , 28 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

ԱԱԾ-ից կադրային որեւէ արտահոսք չի եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:

«Ես ասացի, որ չեմ պատասխանում հարցերին զուտ էն տրամաբանության մեջ, որ ԱԱԾ սպեցիֆիկան այնպիսին է, որ այն ինֆորմացիան, որը մենք կարողանում ենք տրամադրել, թափանցիկ քաղաքականություն վարելու տրամաբանության սահմաններում, մեր մամուլի ծառայությունը համապատասխան մեխանիզմներով արդեն իսկ տրամադրում է»,-ասաց նա եւ հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: