Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 181 , մահվան՝ 6 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 43 451 է, մահվան դեպքերինը՝ 1135


10:58 , 28 օգոստոս, 2020
Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 451-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 869 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 266 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1135-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 264, փաստացի բուժվողներինը՝ 5052 (մեկ օրում նվազել է 101-ով): Մեկ օրում արվել է 1746 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 202 253 թեստ: