Լևոն Զուրաբյանի ամուսնու թերթոնի կայքը գրում է, թե իբր երեք կուսակցությունները փորձում են դիմակներ կրելու պահանջը վերացնել


00:27 , 28 օգոստոս, 2020

Կրկին հրավիրում եմ բոլորիդ ուշադրությունն այն փաստին, որ մենք ամենառաջինն էինք քաղաքացիներին դիմակներ նվիրում և հորդորում անպայման կրել դրանք: Ընդամենը մեկ ամիս առաջ կրկին Հայաստանի բոլոր մարզերում 20 հազար դիմակ ենք նվիրել բնակչությանը և կրկին խնդրել, որ անպայման կրեն դիմակներ:

Իսկ եռյակի կազմած օրենքի նախագծով մենք առաջարկում ենք արդեն նշանակված տուգանքների համաներում կիրառել և առանց այն էլ այս ծանր սոցիալական վիճակում գտնվող ժողովրդի գրպանները տուգանքներով չդատարկել:

Ակնհայտ է, որ դիմակները պարտադիր կրելու պահանջն արդեն տվել է իր դրական արդյունքը, որի համար խթան է եղել նաև տուգանվելու վտանգը, սակայն հիմա, երբ մարդն անգամ կոմունալների վճարները չի կարողանում վճարել, պետք է ազատվի արդեն նշանակված լրացուցիչ ֆինանսական բեռից, իսկ վճարված տուգանքները պետք է վերադարձվեն:

Եռյակի կազմած նախագծով առաջարկվում է համաներել նաև տնտեսվարողների տուգանքները:

Նորից խնդրում եմ մեր ժողովրդին մարդաշատ տարածքներում անպայման կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և պահպանել անհրաժեշտ հեռավորություն: