Ցայսօր Հայաստանում կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում


19:42 , 27 օգոստոս, 2020

2020 թվականի փետրվարի 3-ից առ այսօր կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200 507 թեստավորում` առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նշենք, որ թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որի ընդհանուր թիվը կազմում է 151.806 հետազոտություն` իր մեջ ներառելով նաև պաշտպանության նախարարության տվյալները:

Ամբողջական բացվածքին կարող եք ծանոթանալ ստորև.