Պոգբան վարակվել է կորոնավիրուսով


18:59 , 27 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Goal-ը:

Նշվում է, որ ֆրանսիացին բաց կթողնի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները:

Պոգբայի փոխարեն Ֆրանսիայի հավաքական կհրավիրվի «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ Տանգայ Նդոմբելեն նույնպես վարակվել է Covid 19-ով: