Ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց նստացույց են հայտարարել


14:33 , 26 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Քաղաքապետարանի դիմաց շարունակվում են ակտիվիստներ-Վալերի Օսիպյան բարձրախոսով հնչող մեղադրանքները: Ակտիվիստները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հորդորում են բացել պատը, իր հերթին Օսիպյանը ակտիվիստներին մեղադրում է սադրանք հրահրելու և միտումնավոր բախում առաջացնելու մեջ: 

Այս պահին ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց նստացույց են հայտարարել և միևնույն ժամանակ ստորագրահավաք են կազմակերպում Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականի պահանջով: