Daily Record. Սելթիկը պատրաստվում է բաժանվել մի շարք առաջատար ֆուտբոլիստներից


17:31 , 27 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Ֆերենցվարոշին» պարտվելուց հետո (1-2), «Սելթիկի» ղեկավարությունը կարող է կազմակերպել թիմի առաջատար ֆուտբոլիստների զանգվածային վաճառք:

Ըստ Daily Record-ի ՝ շոտլանդական գրանդը պատրաստ է բաժանվել Օլիվյե Նթչամից, Քրիստոֆեր Այերից, Ռայան Քրիստիից, Լի Գրիֆիթսից և Օդսոն Էդուարդից:

Հատկանշական է, որ Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ մտադիր են օգտվել ստեղծված իրավիճակից, որոնք պատրաստ են ընդգրկել «Սելթիկի» խաղացողներին իրենց շարքերում:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում Այերի նկատմամբ, իսկ հարձակվող Օդսոն Էդուարդին հավակնում են «Արսենալը», «Տոտենհեմը» և «Նյուքասլը»: