Բարսելոնայի փոխնախագահ. Չեմ կարծում, որ Մեսսին կհեռանա մեր ակումբից


13:48 , 27 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նոր փոխնախագահ Ռամոն Պլանեսը խոսել է Լեո Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին, տեղեկացնում է The Sun-ը:

«Չեմ կարծում, որ Լեոն կհեռանա մեր ակումբից: Նա գիտի, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» համար:

Աա Մեսսիի տունն է, որը նա ոչ մի դեպքում չի լքի:

Վստահ եմ, որ այս հարցում մեզ դրական արդյունք է սպասում»,- ասել է Պլանեսը:

Հիշեցնենք, որ Մեսսին տեղեկացրել էր ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է լքել կատալոնական ակումբը: