Եթե ընդվզման պատճառ հանդիսացած խնդիրը լուծվում է, նույն հարցով շարունակելը ռեսուրսների անիմաստ վատնում է


14:15 , 26 հուլիս, 2013

Էս երկու օրը և՛ լրատվադաշտով, և՛ իրականում հետևում էի որոշ «պրոֆեսիոնալ կուսակցականների» ու «արհեստավարժ չեգևարաների» շարժման մեջ «նիրյատ լինելու» ու շարժումը իրենցով անելու ապարդյուն փորձերին:

Էլ չասեմ Րաֆֆու մասին, որ անիմաստ իրեն մի կանգառից մյուսն էր գցում` ուշադրություն գրավելու համար: Երեխաները տեսնում էին իրեն, ժպտում, հետո շրջվում մեջքով և կրկին գրոհում երթուղայինները ու ավտոբուսները:

Հիմա էլ էլի փորձ ա կատարվում մի բան անել` տաք պահելու համար 100 դրամ չվճարելու շարժումը: Չի ստացվելու:

Սոցիալական ընդվզումը ունի իր պարզ կանոնները, և եթե ընդվզման պատճառ հանդիսացած խնդիրը լուծվում է, նույն հարցով շարունակելը ուղղակի ռեսուրսների անիմաստ վատնում է:

Դա ես չեմ ասում, դա հարյուրավոր գրքերում է գրված:

Իսկ երեխաներին իրոք մի հատ էլ ռեսպեկտ: Երկար ժամանակ մարդկանց աչքերում լույս չէի տեսնում: Մի տեսակ ներս ընկած, տխուր և անգույն էին:

Իսկ վերջին հինգ օրերին, երբ տեսնում էի երեխաների աչքերում լույսը, սերը և հպարտությունը, միմյանց օգնելու պատրաստակամությունը և հաղթանակած լիաթոք ուրախությունը, մի տեսակ հանգստանում էի, որ Հայաստանս իրոք կապրի և դեռ երկար: