The Guardian. Սիլվան պայմանագիր է կնքել Չելսիի հետ, ևս երկու ֆոտբոլիստի տրանսֆեր արդեն համաձայնեցված են


12:11 , 27 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի նախկին պաշտպան Տիագո Սիլվան կտեղափոխվի «Չելսի»: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Պաշտոնապես շուտով կհայտարարվի բրազիլացու տեղափոխության մասին, գրում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Հաղորդվում է, որ 35-ամյա բրազիլացին կստորագրի 1+1 սխեմայով պայմանագիր:

Բացի այդ, «Չելսին» պայմանավորվել է «Բայերի» հետ Կայ Հավերցի տրանսֆերի վերաբերյալ: Նախատեսվում է նաև, որ լոնդոնցիները 5-ամյա պայմանագիր կստորագրեն «Նիցցայի» նախկին պաշտպան Մալանգ Սարրի հետ:

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը երեկ ձեռք է բերել «Լեսթերի» պաշտպան Բեն Չիլուելի տրանսֆերը: