23:59 , 26 օգոստոս, 2020Ժամը 22:50-ին Ռայնիսի փողոցի թիվ մեկ շենքի տարածքում աշխատանքները դադարեցվել են. ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում կիրականացնի հերթապահություն։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով շենքը մասնակի փլուզվել է, ամբողջությամբ փլուզվել են նույն շքամուտքի մի քանի բնակարաններ:
Փլատակների տակ մնացած երեք քաղաքացիներից մեկին՝ 56-ամյա Արթուր Ղազարյանին, փրկարարները հայտնաբերել են մահացած: 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Երկու տուժած հոսպիտալացվել են, նրանցից մեկը վիճակը ծայրահեղ ծանր է: