Խամեսին վաճառելուց հետո Ռեալը կսկսի աշխատել Բեյլի վաճառքի վրա


21:06 , 26 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ռեալը» շարունակում է կազմի մաքրման աշխատանքները։ Երեկ հայտնի դարձավ, որ Խամես Ռոդրիգեսը մոտ է «Էվերթոն» տեղափոխվելուն։

Marca-ն գրում է, որ «արքայական» ակումբը Ռոդրիգեսին վաճառելուց հետո սկսելու է աշխատել թիմի մեկ այլ կիսապաշտպան Գարեթ Բեյլի վաճառքով։ Աղբյուրը պնդում է, որ Բեյլի պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է։

Ի տարբերություն Խամեսի, որը խաղային պրակտիկա է ուզում, Բեյլը ցանկանում է մնալ թիմում ու ստանալ պայմանագրով նախատեսված ողջ գումարը։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին այս երկու ֆուտբոլիստները մշտապես դուրս էին մնում թիմի հայտացուցակից։ Զինեդին Զիդանը նրանց չէր հայտավորել նաև «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։