Ինտերը ցանկանում է ձեռք բերել Չելսիի ֆուտբոլիստին


18:58 , 26 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին: Այս մասին Twitter-ում հաղորդել է լրագրող Նիկոլո Սիրան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» կբաժանվի մի շարք ֆուտբոլիստներից: Նրանց թվում է նաև ֆրանսիացի հենակետային կիսապաշտպանը, ով Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում և խփել է 3 գոլ: