Ռուսաստանը փորձում է վերսկսել Արցախյան կարգավորման բանակցային գործընթացը


17:22 , 26 օգոստոս, 2020

Այսօր ՌԴ ԱԳ նախարարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսից և դրան նախորդած Լավրով-Մնացականյան հեռախոսազրույցից տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում բանակցային գործընթացը վերկսկելու ուղղությամբ:

Լավրովն իր ելույթում փորձում էր մաքսիմալ պահել թվացյալ բալանսները՝ նշելով կողմերից յուրաքանչյուրի համար սկզբունքային դրույթները՝ մթնոլորտ-սուբստանտիվ բանակցություններ, ՄԱԿ ԱԽ բանաձևեր-Հելսինկյան եզրափակիչ ակտ, ձևաչափի փոփոխության անընդունելիություն- նախորդ բանակցային փաթեթները զրոյացնելու անընդունելիություն:

Տպավորություն է, որ օրակարգը կրկին երկու տարր է պարունակելու՝ մթնոլորտի կարգավորում և կարգավորման բովանդակության քննարկում: