Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն․ Արմեն Աշոտյան


14:45 , 26 օգոստոս, 2020

Ինձ հարցնում եք, թե ինչու՞ չեմ մեկնաբանում փաշինյանական կառավարության առանձին նախարարների հրաժարականների թեմաները։

Շատ ազնիվ պատասխանեմ։

Օրգանիզմի առողջությունը չի վերականգնվում առանձին մետաստազների հեռացմամբ, եթե չի վերացվում նաեւ հիմնական օջախը։

Այո, հանրային դժգոհությունների ալիքը ժամանակավորապես կարող է նվազել որոշ ձախողված նախարարների հրաժարականով։ Ու Նիկոլը պատեհ պահին գոլորշին բաց թողնելու այս մեխանիզմից կօգտվի։

Սակայն դա չի լուծելու Հայաստանի համակարգային խնդիրները, քխնզի հիվանդ է ոչ թե մի առանձին անդամ, այլ աբողջական մարմինը։

Երկրին ոչ թե նախարարափոխություն է պետք, այլ իշխանափոխություն։

Ջուկը գլխից է հոտած։