13:33 , 26 հուլիս, 2013Panorama.am-ը գրում է.
«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները կրկին ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ` պահանջելով ոչ թե տրանսպորտի գնի թանկացման որոշման ժամանակավոր կասեցում, այլ ընդհանրապես որոշման վերացում: Բացի այս, ակտիվիստները պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Հարությունյանի հրաժարականը:
Հիշեցնենք, նախօրեին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ուղերձում նշել էր, որ ժամանակավոր կասեցնում է տրանսպորտի գնի բարձրացման որոշումը` վերադառնալով 100 դրամի:
Հարկ է նշել, որ ակտիվիստների պահանջների ցանկում կա ևս մեկը` առաջիկա յոթ օրերին տրանսպորտի գինը էժանացնել ևս 50 դրամով, ինչը կդիտվի որպես փոխհատուցում, քանի որ վերջին օրերին երևանցիները 150 դրամ են վճարել տրանսպորտի սպասարկման դիմաց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ