Քանի հրաժարական էլ լինի, դա չի փրկելու ապաշնորհ կառավարությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ


23:15 , 25 օգոստոս, 2020

Ինձ մոտ տպավորություն է, որ Արսեն Թորոսյանի, Արայիկ Հարությունյանի և Տիգրան Ավինյանի հնարավոր հրաժարականներով Նիկոլ Փաշինյանը փորձելու է փրկել իր օրեցօր նվազող վարկանիշը՝ ժամանակ շահելով իշխանությունն ամրապնդելու համար:

Արդեն իսկ շրջանառվում է այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանը լավն է, թիմն է վատը: Կարևոր է նախ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը թիմ չունի, այլ ուղղակի մարդիկ են, ովքեր քայլել են իր հետ, ջուր են տվել, Չալոյին կերակրել և այլն, բացի այդ, որպես կանոն, ինքն իրենով ձևավորված լավ թիմ, որն ընկած իրեն լավ առաջնորդ է փնտրում, չի կարող լինել, լավ առաջնորդի շուրջ է ձևավորում լավ թիմ...)

Այնպես որ, քանի հրաժարական էլ լինի, դա չի փրկելու ապաշնորհ կառավարությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ...