Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Միլանի դիտակետում


17:42 , 25 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Պալմեյրասի» ձախ պաշտպան Մաթիաս Վինյեի ծառայություններով:

Անցյալ ձմռանը ռոսոնյոնները փորձ կատարեցին ձեռք բերել 22-ամյա ուրուգվայցուն, սակայն ֆուտբոլիստը որոշեց մնալ բրազիլական թիմում:

Calciomercato.com-ի փոխանցմամբ ՝ իտալական ակումբը ևս մեկ փորձ կանի Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: