Վան Գալը ՄՅՈՒ է ցանկացել հրավիրել Նեյմարին, Լևանդովսկիին, Ռամոսին, Մանեին ու այլ աստղերի


16:09 , 25 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատմել է, թե ում է ցանկացել տեսնել իր նախկին թիմում:

Ես ուզում էի ձեռք բերել Լևանդովսկիին: Երբ հասկացանք, որ դա բարդ է, ես ուզում էի ստանալ Իգուայինին: Մինչև ակումբ գալը ես կապվել էի Նեյմարի հետ: Երբ մոտ ես ՄՅՈՒ գնալուն, պետք է մեծ մասշտաբներով մտածես:

Ես ուզում էի արագ վինգերներ ունենալ: Դրա համար փորձում էինք գնել Սադիո Մանեին, կամ Ռիյադ Մահրեզին: Իմ ցուցակում կար նաև Թոմաս Մյուլերը, որը կենտրոնում էր խաղալու:

Պաշտպանությունում ես ուզում էի Սերխիո Ռամոոսին ու Մաց Հյումելսին: Մեր պաշտպանությունը այդ ժամանակ լավագույնը չէր: Սրանք իմ գլխավոր նպատակներն էին, որոնք չիրականացան»,-վան Գալի խոսքն է մեջբերում FourFourTwo-ն: