Արսեն Թորոսյանին այս պահին արձակուրդ ուղարկելը ոչ թե պարզ խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի, այլ սովորական դավաճանություն. Սամվել Ֆարմանյան


15:30 , 25 օգոստոս, 2020

«Սիլլոգիզմ ա լյա Տեր-Պետրոսյան

a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, որտեղ առողջապահության նախարարը փաստացի քո «շտաբի պետն» է, քո «զորքերի» հրամանատարը,

c) Ով պատերազմի ժամանակ արձակուրդ է ուղարկում «շտաբի պետ-զորքերի հրամանատարին» նա կամ պատերազմը գիտակցված տանում է պարտության կամ էլ ցանկանում է այդ կերպ վերջինիս վրա բարդել արդեն իսկ պարտված պատերազմի պատասխանատվությունը, ինչը դեռ շարունակվող պատերազմի պարագայում ոչ թե պարզ խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի, այլ սովորական դավաճանություն»: