Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում


15:24 , 25 օգոստոս, 2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 19 օր արձակուրդում կլինի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Առողջապահության նախարարին այդ ընթացքում կփոխարինի նրա առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք` երեկ լուր տարածվեց, թե Թորոսյանը հրաժարվելու է պաշտոնից. ենթադրությունների տեղիք էր տվել այն հանգամանքը, որ նախարարն ապաակտիվացրել էր ֆեյսբուքյան իր էջերը։ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց այդ լուրը։