Մարությանը պետք է շարունակի պաշտոնավարել, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս կարողանան տարբերակել պոպուլիզմը իրական ծրագրերից․ Դավիթ Խաժակյան


16:27 , 25 օգոստոս, 2020

Փաշինյանի կողմից Մարությանի հրաժարականը չընդունելու որոշումը միանգամայն ճիշտ էր և միտված Հայաստանի ժողովրդավարցմանը։

Մարությանը պետք է շարունակի պաշտոնավարել, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս կարողանան տարբերակել պոպուլիզմը իրական ծրագրերից, տարբերակի կոռուպցիան՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից, տարբերակի սրտացավությունը՝ երեսպաշտությունից։ Մի խոսքով... Մարությանի պաշտոնավարումից դեռ շատ դասեր կան քաղելու։

Այս հարցում ես լիարժեք համակարծիք եմ Փաշինյանի հետ, որ Մարությանը պետք է մնա և կենդանի դաս լինի քաղաքացու համար։

Իհարկե շատ են հնչում պնդումներ, թե «քաղաքն ափսոս է»։ Իհարկե, կան և կլինեն նաև անդառնալի վնասներ, բայց դրանք նյութական են, մեծ ջանքով և ժամանակով՝ դառնալի, իսկ քաղաքակրթական դասերը շատ ավելի արժեքային են և մնայուն։