ԿԳՄՍ նախարարության դիմացից բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը


14:06 , 25 օգոստոս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԿԳՄՍ նախարարության դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի մասնակցներից բերման ենթարկվածներ կան։ Բերման է ենթարկվել նաև «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։ Նախարարության դիմաց իրավիճակը լարվեց։ 

«Կամք» հասարակական նախաձեռնության անդամները Վահագն Չախակյանի մասնակցությամբ այսօր Հրազդան մարզադաշտի մերձակայքից ավտոերթով եկել են ԿԳՄՍ նախարարության դիմաց, որտեղ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։