Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են


10:58 , 25 օգոստոս, 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 24-ին, ժամը 22։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։