ԲՀԿ-ականները իրենց տվել են պոպուլիզմին


12:27 , 26 հուլիս, 2013

Բայց ի՜նչ ֆռուկտ են էս ԲՀԿ-ականները, մարդ ապուշ է կտրում: Չէի ուզում պայյքարի կիզակետում այս մասին գրել, որովհետև ամեն օգնող ձեռքն էլ պետք էր, բայց ԲՀԿ-ականները, ովքեր միացել էին այդ ակցիաներին, բացահայտ պոպուլիզմով էին զբաղված, հատկապես սա վերաբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահան Բաբայանին ու Տիգրան Ուրիխանյանին: Լավ, ի՞նչ է նշանակում մասնակցել ակցիաներին, եթե քո ներկայացրած կուսակցությունում առնվազն երկու գծատեր կա՝ ի դեմս Կարամելի Հարութի ու Ծաղիկ Ռուբոյի: Ես կհավատայի անկեղծությանը, եթե տեսնեի, որ այդ «պայքարող» քաղաքական գործիչները հիմա էլ հարց բարձրացնեին իրենց գծատեր կուսակիցներին կուսակցությունից վտարելու վերաբերյալ (այո՛, վտարելու, որովհետև գծատերը ազգի թշնամի է), կամ էլ հեչ որ չէ, այնպես անեին, որ իրենց կուսակից գծատեր ընկերները ի նշան սոլիդարության հրահանգեին, որպեսզի իրենց պատկանող գծերում գործեր հին-նոր՝ 100 դրամանոց սակագինը: Արեցի՞ն, իհարկե չարեցին:
Հիմա էլ ոգևորված պոպուլիզմի իբր հաջողված ռաունդից` նույն Ուրիխանյանը անցել է իբր ավելի խելոք քայլերի. լրագրողներին հայտարարել է, թե թող սպասեն օգոստոսին ու կտեսնեն, թե ԲՀԿ-ն ինչ բեկումնային ու անգամ ռադիկալ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու... Էհ Ուրիխանյան ջան, ԲՀԿ-ն ինչ օրինագիծ ուզի, կարա առաջարկի, այդ թվում նաև օրինակ մի օրենք, որով ՀՀԿ-ն ճանաչվում է հանցավոր կառույց և հայտարարվում է ապօրինի, բայց ո՞վ ասեց, որ ՀՀԿ-ն, որը, եթե հիշում եք, բացարձակ մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, կընդունի նման օրենք: Այնպես որ, էլի գործ ունենք ԲՀԿ-ական պոպուլիզմի հետ, որովհետև իրենք էլ սա շատ լավ գիտեն ու պարզապես հերթական անգամ զբաղված են թոզ փչելով մեր աչքերին...