22:45 , 25 օգոստոս, 2020Ամեն ինչ սկսվեց 1963 թ., երբ Բարբադոսում լույս աշխարհ եկան երկվորյակներ Ջուն և Ջենիֆեր Գիբոնսները: Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե երկվորյակները միմյանց հետ չհաղրդակցվեին այն լեզվով, որն իրենք էին հորինել և միայն իրենք էին հասկանում: Հետագայում քույրերից մեկը մահացավ, որպեսզի մյուսը կարողանա նորմալ կյանքով ապրել: Այս դեպքը բացահայտված չէ մինչ օրս…
Աղջիկները երկար ժամանակ չէին խոսում, ինչի պատճառով էլ ծնողները խուճապի էին մատնվել: Նրանք կարծում էին, որ դուստրերը համր են կամ էլ թերզարգացած, սակայն ամեն ինչ իրականում այլ էր: Երկվորյակները ամեն ինչ շատ լավ հասկանւմ էին, սակայն դիտավորությամբ արհամարհում էին շրջապատի մարդկանց և շփվում էին միայն միմյանց հետ՝ իրենց իսկ ստեղծած լեզվով: Այդպես շարունակվեց մինչև նրանց՝ առաջին դասարան հաճախելը:
Ծնողները հուսով էին, որ դպրոցում աղջիկները կուղղվեն, սակայն հակառակ գործընթացը սկսվեց. նրանք էլ ավելի լռակյաց և ներամփոփ դարձան: Աղջիկները շարունակում էին մշտապես իրար կողքի լինել և միայն նայել իրար վրա: Թվում էր՝ նրանք տելեպատիայի միջոցով են հաղորդակցվում: Այդ ժամանակ ծնողները որոշեցին հոգեբանի դիմել, ով չկարողացավ խոսել աղջիկների հետ, սակայն նրանց խոսակցությունը հաջողեց ձայնագրել: ԻՆչպես պարզ դարձավ՝ երկվորյակները խոսում էին ոչ թե հորինված, այլ սովորական անգլերենով, սակայն անհավանական արագությամբ: Հոգեբանն ախտորոշեց կրիպտոֆազիա՝ հաղորդակցման եղանակ, որը հասկանալի է միայն մի խումբ անձանց: Նա ծնողներին հորդորեց աղջիկներին տարբեր դպրոցներ տանել:
Երբ Ջունը և Ջենիֆերը դարձան 14 տարեկան, ծնողները հենց այդպես էլ վարվեցին, սակայն դրանից հետո աղջիկները լիովին կտրվեցին իրականությունից: Նրանց հետ բերեցին տուն, որտեղ էլ քույրերը փակվեցին և երկու տարի շարունակ մնացին՝ ձայնագրելով իրենց խոսակցությունները և գրառումներ կատարելով դրանց վերաբերյալ: Դեռ ինտերնատում աղջիկները սկսել էին օրագրեր պահել, որոնցից հետագայում պարզ արձավ, որ Ջունը Ջենիֆերի համար զոհի դեր է տանում, և քույրը նրա համար տառապանքների աղբյուր է հանդիսանում:
Որոշ ժամանակ անց քույրերին տեղափոխեցին հոգեբուժարան: Այնտեղ նրանց անդադար դեղեր էին ներարկում, ինչը միայն վատթարացնում էր վիճակը: Սակայն քույրերի միջև կապը դեռևս ամւոր էր մնում: Երբեմն բուժքույրերը նրանց հայտնաբերում էին նույն դիրքերում, մինչդեռ երկվորյակները լինում էին այլ սենյակներում և միմյանց չէին տեսնում: Հոգեբուժարանում կյանքը սարսափելի էր անցնում, և քույրերը պայմանավորվածություն ձեռք բերեցին: Ջենիֆերը համաձայնեց զոհել իրեն, որպեսզի Ջոնն ապրի նորմալ կյանքով: Սակայն թե ինչպես Ջենիֆերը հեռացավ կյանքից՝ անհայտ է մինչ օրս: Նրա օրգանիզմում բժիշկները թույն չեն հայտնաբերել: Միակ բանը, որը հայտնաբերել են, եղել է սուր միոկարդիտը, որը, սակայն, չի զարգացել 29 տարի շարունակ:
Քրոջ մահից հետո Ջունը կարծես վերակենդանացավ: Նա սկսեց շփվել շրջապատի մարդկանց հետ և հարցազրույցներ տալ, որոնցից մեկում հիշել է քրոջ վերջին խոսքերը. «Այժմ՝ երկար սպասումներից հետո, մենք ազատ ենք»: Այժմ Ջունն ապրում է միայնակ՝ ծնողների տանը: Նա փորձում է հարմարվել, սակայն քչերն են հասկանում կնոջ արագ խոսքը: 56-ամյա Ջունը չի հանձնվում մինչ օրս և փորձում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: