Բելառուսի ընդդիմության խորհուրդը հայտնում է Սվետլանա Ալեքսիևիչին հարցաքննության հրավիրելու մասին


19:48 , 24 օգոստոս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Բելառուսում ձևավորված ընդդիմության համակարգող խորհուրդը հայտնում է, որ Բելառուսի քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել գրականության Նոբելյան մրցանակակիր, խորհրդի անդամ Սվետլանա Ալեքսիևիչին՝ ընդդիմության համակարգող խորհուրդ ստեղծելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, դրանից առաջ Մինսկում հարցաքննության էին հրավիրվել ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ:

Ավելի վաղ, Բելառուսի գլխավոր դատախազությունը, ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման կապակցությամբ հարուցել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի հատկանիշներով (Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս պատճառող գործողությունների կոչեր անել), որի hամար սահմաված է  մինչև 5 տարի ազատազրկում: Ինչպես նշված է գերատեսչության հայտարարությունում, խորհրդի գործունեությունն ուղղված է իշխանությունը զավթելուն և Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս պատճառելուն: Ընդդիմության համակարգող խորհուրդը պնդում է, որ իր կողմից սահմանված բոլոր նպատակներն ու մեթոդները օրինական են ՝ հիմնված Բելառուսի Հանրապետության սահմանադրության վրա: