Այցելել են մեր համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ, պնդել են, որ ես դատվելու եմ


17:53 , 24 օգոստոս, 2020
Շնորհավորում եմ բոլորիդ: ՀՀ Ոստիկանությունը դրել է սեփական քաղաքական գործունեության հիմքերը: Այցելել են մեր համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ, պնդել են, որ ես դատվելու եմ ու տենց... Սաղ թալանածը հետ բերին, կաշառակերությունը վերացրին, սաղի վրա դիմակ հագցրին, հիմա էլ հատ-հատ այցելում են նրանց, ովքեր մեզ համակրում են: Մեր համակրանքը համազգեստավորների հանդեպ էս անասունները շատ սխալ են ընկալել ոնց որ... ի՞նչ ասեմ, դե վայելեք հետևանքները: