Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Դատախազությունը պատշաճ չի ծանուցել մեղադրական եզրակացությունը


17:39 , 24 օգոստոս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ գործով հաստատված մեղադրական եզրակացությունը դատախազությունը պատշաճ կերպով չի ծանուցել Թովմասյանին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։