12:03 , 26 հուլիս, 2013
Emedia.am-ը գրում է.
Իսպանիայում կործանված գնացքի վարորդը facebook սոցիալական ցանցում հպարտացել է այն փաստով, որ կարողացել է զարգացնել 200 կմ/ժ արագություն։
Ինչպես գրում է իսպանական El Pais պարբերականը, արագության զարգացման փաստը հաստատող լուսանկարն արված վարորդի կողմից տեղադրվել էր facebook-ում։ Ֆրանցիսկո Խոսե Գարսոն Ամոի էջից դրանք վթարից հետո միանգամից հեռացվել են։
Այս պահին գնացքի վարորդը գտնվում է հիվանդանոցում և արդեն կալանքի տակ է։