Ադրբեջանում ձյուն է տեղացել (Photo)


13:34 , 24 օգոստոս, 2020

Tert.am-ը գրում է․

Ներկայիս Ադրբեջանի արևմտյան շրջաններում հանգստյան օրերից սկսած կտրուկ փոխվել են եղանակային պայմանները:

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Դաշկեսանի (Քարհատ) լեռնային շրջաններում ձյուն է տեղացել։ 

Նշվում է, որ երկրի արևմտյան շրջաններում ոչ կայուն եղանակային պայմանները պահպանվում են։