Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ուղել Զելենսկուն Անկախության օրվա առթիվ


10:17 , 24 օգոստոս, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ուղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության սկզբունքների վրա»,-նշված է ուղերձի տեքստում։