Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին Volkswagen Golf-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. կա 2 զոհ, 4 վիրավոր


09:30 , 24 օգոստոս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 17:40-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 142 կմ հատվածում՝ Քեթիի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել մեծ դժվարությամբ, քանի որ ճանապարհը դժվարանցանելի է: