20:32 , 26 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Գիտնականներին հաջողվել է առնետների ուղեղում ներդնել կեղծ հիշողություններ: Այս մասին հաղորդվում է Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Դա հնարավոր է դարձել մկան ուղեղում նեյրոնների հայտնաբերումից հետո, որոնք պատասխանատու են հիշողության պահպանման համար:
Գիտնականները ներդրել են լուսազգայուն սպիակուցի գեն` ռոդոպսին, որի ազդեցությամբ բջիջները սկսում են շողալ ի պատասխան արտաքին լուսավորման:
Սկզբում մկներին պահել են A վանդակում, որը նրանք ուսումնասիրել են: Այն մասին, որ մկները հիշում են վանդակի միջավայրը, հետազոտողները կարողացան դատել բջիջների շողալու շնորհիվ: Այնուհետև մկներին տեղափոխել են B վանդակ: Դրա հետ մեկտեղ նեյրոնների խթանման միջոցով գիտնականները մկներին ստիպել են հիշել A վանդակի միջավայրը, իսկ այդ ընթացքում նրանց ենթարկել են ոչ ուժեղ, սակայն տհաճ էլեկտրական հոսանքահարման: Երբ դրանից հետո մկներին կրկին փոխադրել են A վանդակ, որտեղ նրանց ոչ մի վտանգ չէր սպառնում, հետազոտողները նկատել են, որ կենդանիները սկսել են վախենալ` ասես սպասելով հոսանքահարման:
Այսպիսով հաջողվել է մկների մոտ ձևավորել սուտ հիշողություն այն մասին, ինչը չի եղել. A վանդակում իրենց հոսանքահարելու հիշողություն` այն դեպքում, երբ նման բան երբեք չի եղել: