Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որ պիտի պահպանենք ու զարգացնենք՝ կառուցելով, սուտն ու կեղծիքը մերժելով, հոխորտացող վախկոտությունն արհամարհելով․ Արթուր Վանեցյան


17:00 , 23 օգոստոս, 2020

Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որ պիտի պահպանենք ու զարգացնենք՝ աշխատելով, նվիրվելով, կառուցելով, տնկելով, իրար հարգելով, սուտն ու կեղծիքը մերժելով, մեծամիտ անկարողությունն ու հոխորտացող վախկոտությունն արհամարհելով, մարդկանց վաստակը գնահատելով և բոլորի համար ինքնադրսևորվելու ու արարելու ուղիներ բացելով։
Կեցցե՛ Հայոց պետականությունը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան

#Հայրենիք #Արցախ #հայաստան #Hayrenik #Artsakh #Armenia