12:58 , 23 օգոստոս, 2020Tert.am-ը գրում է․
Թուրքիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևները Գիրեսուն նահանգի մի շարք շրջաններում հանգեցրել են սողանքների: Տարերային աղետի հետևանքով 12 մարդ է անհետ կորել: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Նշվում է, որ տուժած տարածաշրջան է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքները չեն դադարում։
«Հուսանք, որ կորածները կգտնվեն»,- ասել է Սոյլուն՝ բնակչությանը կոչ անելով զգոնություն ցուցաբերել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
