Լեոնարդո դա Վինչիի խորհրդավոր գծանկարի իմաստը


00:48 , 23 օգոստոս, 2020

Գիտնականները պարզել են հայտնի նկարչի և գյուտարար Լեոնարդո դա Վինչիի խորհրդավոր նկարներից մեկի իմաստը: Ըստ Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների, հինգ հարյուր տարի առաջ ստեղծած  նկարում նկարիչը պատկերել է մարդու սրտի մկանները և մանրաթելերի աշխատանքը, որոնք ջերմացնում են մկանները:

Գազետա.ռու կայքը, հղում անելով Inforeactor-ին, գրում է, որ դա Վինչին իր աշխանքում ներկայացրել է մեխանիզմը, ինչը կարող էր կանխել սրտի անբավարարությունը:

Պարզելու համար հետազոտողները МРТ ապարատով մարդու սրտի մոտ 25 հազար պատկեր են արել: Այսպես հնարավոր է եղել հաստատել, որ նման մանրաթելերի զգալի քանակության ունեցող մարդիկ հնարավոր է ավելի քիչ տառապեն սրտի անբավարարությունից: