Ամուսնություն նոր կանոններով. ինչպե՞ս գեղեցիկ տեսք ունենալ հարսանիքի ժամանակ (Photo)


23:30 , 22 օգոստոս, 2020

Աշխարհի շատ շրջաններում կորոնավիրուսային համաճարակն անկում է ապրում: Բայց կառավարությունները չեն շտապում հեռացնել բոլոր սահմանափակումները: Օրինակ, Սանկտ Պետերբուրգում դեռ խորհուրդ է տրվում դիմակներ և ձեռնոցներ կրել, ինչպես նաև Երևանում: 

Իսկ մարդիկ ցանկանում են ամուսնանալ: Ի՞նչ անել: Սովորական դիմակը չի համապատասխանում այդ օրվա հագուստներին և տրամադրությանը: 

Պանդեմիայի ընթացքում նոր թրենդեր են ստեղծվել հատուկ հարսնացուների համար: 

Օրինակ, դիզայներները ստեղծում են դիմակներ նույն ժանյակով, ինչ հարսնացուի հագուստն է: Այս դիմակը, իհարկե, պետք է գնել հագուստի հետ միասին:

Բայց նման «մարգարտյա» դիմակ մեզ առաջարկվում է Instagram-ը: Դիմակը մարգարտյա ականջօղերի հետ միասին է:

Իհարկե, այսպիսի դիմակները դժվար թե կարողանան պաշտպանել հիվանդությունից, սակայն ինչպես գիտենք, նորաձևությունը զոհեր է պահանջում: 

Իսկ եթե վախենում եք և եթե ցանկանում եք մաքսիմալ իզոլացում, ապա կարող եք դիմել այլ միջոցների: